Ծնվել է Երևանում: 1932-1935 թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի Ա. Ստեփանյանի կոմպոզիցիայի դասարանում, իսկ 1940թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Ա. Այվազյանի թավջութակի դասարանը: 1928-1931 թթ.՝ թավջութակահար Հայկինոյում, Երևանի առաջին պետական թատրոնում, 1931-1939 թթ.՝ թավջութակ է դասավանդել Երևանի երաժշտական դպրոցում և երաժշտական տեխնիկումում, 1936-1947 թթ.՝ երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1947-1951 թթ.՝ երգի և պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռադիոկոմիտեում: Թելեմակ Տեր-Ավետիսյանը հեղինակ է մի շարք օպերաների, օպերետների, սյուիտների, պիեսների և այլն: 1967 թ-ին Թ.Տեր-Ավետիսյանը արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: