Ծնվել է Լոռու մարզի Շնող գյուղում: Ավարտել է Շնողի` Հովիկ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցը: Երաժշտական կրթություն ստացել է Շնողի` մանկական արվեստի դպրոցում: 2015 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների և հեռուստանախագծերի` գրավելով պատվավոր հորիզոնականներ: Որպես մեներգչուհի հանդես է գալիս տարբեր ժողգործիքային խմբերի հետ: Համերգներով հանդես է եկել արտերկրում` նպաստելով հայկական ժողովրդական մաքրամաքուր երգերի տարածմանը նաև Հայաստանի սահմաններից դուրս: 2024 թվականից համագոծակցում է Հանրային Ռադիոյի` Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի հետ` որպես մեներգչուհի: