Ծնվել է Ադիս Աբեբայում (Եթովպիա): 1926թ. տեղափոխվել է Հայաստան: 1940-42թթ. սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում: 1948թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, 1960թ.` կոմպոզիցիայի բաժինը (Էդվարդ Միրզոյանի դասարան): 1945-65թթ. նվագել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբում: 1965-80թթ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս: Դասավանդել է նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Գրել է նվագախմբային, գործիքային և վոկալ ստեղծագործություններ: Եղել է «Սոլֆեջո» (1980թ.) ուսումնական ձեռնարկի համահեղինակը: Մահացել է Ռուսաստանի Կարելիայի մարզի Սորտավալո քաղաքում, թաղված է Երևանում: