Ծնվել է Երևանում։ 1966-71թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1971-80թթ․ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում, 1980-98թթ․՝ ազգային հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար: 15 տարի ղեկավարել է հեռուստատեսության հաղորդավարական բաժինը: 1980թ. ավարտել է Մոսկվայի հեռուստառադիոաշխատողների որակավորման բարձրագույն ինստիտուտը: 1978-80թթ․ աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես խմբագիր և թարգմանիչ: 1998թ-ից Հայաստանի հանրային ռադիոյում վարում է «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը: 1998թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության ամբիոնում: 2013թ. նրա մասնակցությամբ ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիոտարբերակը՝ ձայնասկավառակի տեսքով: 2006թ. Վարուժան Օլքինյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Գարեգին Նժդեհ» մեդալի: 2021 թ. հոկտեմբերի 15-ին նա նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։