Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքում։ 1938թ. ավարտել է Երևանի ատամնաբուժական դպրոցը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1938թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1958-70 թթ.՝ Համամիութենական հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության հայկական բաժանմունքի տնօրենը։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր, որոնցում ամփոփված բանաստեղծությունների ու պոեմների հիմնական թեման հայրենասիրությունն է, ընկերասիրությունը։ Գրել է նաև շուրջ 50 մանկական պիես: Նրա բանաստեղծությունների տեքստերով գրվել են երգեր։ Պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։ Մահացել է Երևանում: