Ծնվել է Բաքվում: 1953թ. ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի թավջութակի և կոմպոզիցիայի դասարանները: 1954թ. կատարելագործվել է Գնեսինների անվան ինստիտուտում, Ա.Խաչատրյանի կոմպոզիցիայի դասարանում: 1954-60թթ.՝ Մոսկվայի էստրադայի գործիքային անսամբլների ղեկավար: 1961-74թթ.`Մոսկվայի մուզիկ-հոլլի գլխավոր դիրիժոր: 1990-ականներին արտագաղթել է Իսրայել: 1990թ. արժանացել է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչման: