Ծնվել է Պոլոցկ քաղաքում: Երաժշտական կրթությունը ստացել է Լենինգրադում՝ Լենինյան շրջանի մանկական գեղարվեստական ստուդիայում և Գլինկայի անվան երաժշտական տեխնիկումում: 1932-1937 թթ. Վլադիմիր Սորոկինը սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում: 1934 թվականից նա կոմպոզիտորների միության անդամ է: Նա հեղինակ է մի շարք երգերի, ռոմանսների, սիմֆոնիկ նվագախմբի համար սյուիտի, բալետների: 1964 թվականին Վլադիմիր Սորոկինին շնորհվել է Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: Մահացել է 1997թ.: