Ծնվել է Երևանում։ 1971 թ․ Վռամ Գրիգորյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Է․ Միրզոյանի դասարան)։ 1964-1969 թթ․ եղել է Երևանի պետական համալսարանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։ 1972 թ-ից դասավանդել է երաժշտության տեսություն Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։