Ծնվել է Օդեսայում: Յ.Լ.Ֆելդմանը մանկուց զբաղվել է երաժշտությամբ: Ավարտելով երաժշտական դպրոցը 1906 թ-ից աշխատել է մի շարք նվագախմբերում որպես երկրորդ դիրիժոր, ինչպես նաև՝ դաշնակահար և խմբավար: 1912 թ. նա տեղափոխվել է Վորոնեժ և ղեկավարել է «Բրիստոլ» վարիետեի նվագախումբը: 1925 թ. նա ապրել է Մոսկվայում: Բազմաթիվ ռոմանսների հեղինակ է: 1941-1945թթ. Յ. Ֆելդմանը աշխատել է խմբավար Կույբիշևի օպերայի, բալետի և երաժշտական միացյալ թատրոնում: Մահացել է Մոսկվայում: