Ծնվել է Շուշիում: 1901թ-ից սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում` Ա.Լյադովի դասարանում: Կովկասի հայաբնակ քաղաքներում (Բաքու, Արմավիր, Շուշի և այլուր) կազմակերպել է երգչախմբեր և ժողովրդական գործիքների նվագախմբեր, որպես խմբավար և դիրիժոր հանդես է եկել համերգներով: 1910-ական թվականներին հիմնադրել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը և գլխավորել նրա գործունեությունը: Երաժշտության տեսության դասեր է տվել Լազարյան ճեմարանում: Հեղինակել է երգեր, խմբերգեր, ռոմանսներ, ինչպես և ժողովրդական երգեր ու շարականներ: Պահպանվել է նրա ստեղծագործական ժառանգության մի մասը: Մահացել է Հյուսիսային Կովկասի Արմավիր քաղաքում: