Ծնվել է Թբիլիսիում։ 1962 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` Արմեն Գուլակյանի կուրսը։ 1962 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան։ Մասնակցել է հեռուստա- և ռադիոներկայացումների, ճանաչվել է նաև որպես ասմունքող։ 1968 թվականից նկարահանվել է կինոյում։ Մահացել է Երևանում։