Ծնվել է Թիֆլիսում: 1953թ. ավարտել է Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանը, 1959թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը: 1953-60թթ. եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջութակահար: 1960-2002թթ. դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր): 1970թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության խորհրդի գեղարվեստական ղեկավարը: Յու. Գևորգյանը հեղինակ է 3 օպերայի, սիմֆոնիայի, սիմֆոնետայի, օրատորիայի, երգերի, ալբոմների (երաժշտական դպրոցների համար): 2013թ.-ին Յուրի Գևորգյանը արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: