Ծնվել է, Երևանում: 1956թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1960թ.՝ ասպիրանտուրան՝ Յ.Ֆլիերի դասարանը: 1956-88թթ. եղել է Մոսկոնցերտի, 1988-91թթ.՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1960-94թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1975թ-ից՝ պրոֆեսոր): 1994թ-ից դասավանդել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ 1955թ. դարձել է Վարշավայի երիտասարդության և ուսանողների համաշխարհայի 5-րդ փառատոնի, 1956թ.՝ Բուդապեշտում Ֆ.Լիստի միջազգային մրցույթի, 1960թ.՝ Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի դափնեկիր։ 1957թ-ից հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Իրանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և այլուր: 1976թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2004թ.-ին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Մոսկվայում: