Ծնվել է Վլադիմիր քաղաքում։ Մանուկ հասակում Յուրի Լևիտանին անվանում էին «Շեփոր»՝ հնչեղ ձայնի համար։ 17 տարեկան հասակում Լեվիտանը մեկնեց Մոսկվա՝ հայտնի արտիստ դառնալու հաստատակամությամբ, սակայն կինոտեխնիկումի ընդունելության հանձնաժողովին միայն ծիծաղեցրեց նրա օ-երով արտասանությունը։ Շատ պատահմամբ երիտասարդի աչքին ընկավ ռադիոհաղորդավարների խումբ հավաքագրելու հայտարարությունը, և նա որոշեց ևս մեկ անգամ փորձել։ Լեվիտանը հաջողությամբ անցավ ռադիոհաղորդավարների մրցույթի այդ փուլը։ Նրա հնչեղ բասը նկատվեց և առաջին իսկ օրը նրան առաջարկեցին կարդալ փորձնական տեքստ: Ստալինը, լսելով Լևիտանի ձայնը, հրահանգեց, որ ռադիոյով նա հնչեցնի համագումարի զեկույցը: Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացքում (1941-1945) Լևիտանը կարդում էր Խորհրդային տեղեկատվական բյուրոյի զեկույցները և Գերագույն Գլխավոր Հրամանատար Ի.Ստալինի հրամանները: Եզակի ձայնի տեմբրի շնորհիվ հենց Լևիտանին վստահվեց հայտարարելու Բեռլինի գրավումն ու Հաղթանակը: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, շքանշանների և մեդալների: 1980 թ-ին Լևիտանին շնորհվում է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում: Նա մահացավ Բեսսոնովկայում: