Ծնվել է Երևանում։ 1957 թվականին Ժենյա Ավետիսյանը ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թթ․սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։ Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում։ Ժենյա Ավետիսյանը արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Երևանում։