Ծնվել է ՀՀ Օշական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)։ 1955թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954-58թթ. աշխատել է Երևանի մի շարք թերթերի խմբագրություններում, 1958-63թթ.՝ Հայպետհրատում, 1963-65թթ.՝ Արփա-Սևան կառույցի Ջերմուկի շինվարչությունում, 1966-69թթ.՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1972-75թթ.՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1975թ.՝ ՀԳՄ-ում (խորհրդական)։ 1975թ-ից զբաղվել է միայն գրական աշխատանքով։ Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1947թ., իսկ առաջին գիրքը՝ «Մանուշակ» բանաստեղծությունների ժողովածուն՝ 1956թ.: Հեղինակ է տասնյակ գրքերի: Ռադիոյով, հեռուստատեսությամբ և պետական թատրոններում բեմադրվել են նրա պիեսները, փոքր կատակերգությունները։ Կատարել է թարգմանություններ մի շարք գրողների երկեր: Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն և լիտվերեն: 1962թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: