Ծնվել է Բաքվում: 1941թ. Ալ. Հեքիմյանը ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 1942-46թթ. եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա` մեխանիկ: 1946թ. ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում: 1955թ. ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը: Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ: 1972թ. արժանացել է ԽՍՀՄ ներքին ծառայության գեներալ-մայորի կոչման: Արժանացել է նաև ԽՍՀՄ ՆԳՆ «Վաստակավոր աշխատող», «Աշխատանքային գերազանցիկ» կրծքանշանների: 1973թ-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1973թ. արժանացել է Դաղստանի, 1981թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: