Ծնվել է Նիկոլաևսկում (Սամարայի նահանգ): 1897-1898 թթ-ին ապրել է Սիզրան քաղաքում, որտեղ սովորել է ռեալական դպրոցում։ 1898 թ-ին տեղափոխվել է Սամարա։ 1905 թ. սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից։ 1930-ական թթ. հաճախակի ճամփորդել է արտասահմանում։ Մասնակցել է գրողների համաշխարհային առաջին և երկրորդ վեհաժողովներին: 1936-1938 թթ.՝ գլխավորել է ԽՍՀՄ գրողների միությունը։ 1939 թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 3 Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1941, 1943, 1946, հետմահու)։ Մահացել է Մոսկվայում: