Ծնվել է Սեմենովսկայա գյուղում (Մոսկվայի նահանգ): Դպրոցն ավարտել է Բորոդինո գյուղում, սովորել է Մոժայսկի ռեալական դպրոցում: 1921 թ. սովորել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետում: Սկսել է տպագրվել 1921 թ-ից: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ գտնվում էր գործող Բալթյան, Հյուսիսային և Սևծովյան նավատորմում որպես «Կրասնոֆլոտեց» ամսագրի թղթակից: Արժանացել է «Պատվո նշան» շքանշանի և « Մարտական վաստակի համար» մեդալի: Մահացել է Մոսկվայում: