Ծնվել է Զաքաթալայում: Սովորել է ծննդավայրի դպրոցում: 1881թ. ավարտել է քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881թ. մեկնել է Թիֆլիս։ 1883թ. ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոց: 1888թ-ին տեղափոխվել է Մոսկվա: Մինչև 1902թ. ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդում և Մոսկվայում: 1902թ. դարձել է Մոսկվայի գրական-գեղարվեստական խմբակի անդամ։ 1891թ. Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898թ.` երկրորդը։ 1905թ. թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը, 1906թ.` երկրորդը։ Մահացել է Թիֆլիսում: