Ծնվել է Արցախի Մսմնա գյուղում: Բաբաևը երաժշտական կրթությունը ստացել է Շուշիում: 1936թ. թառահար է եղել Ադրբեջանական ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբում: 1940թ. ընդունվել է Բաքվի կոնսերվատորիայի Ու.Հաջիբեկովի ստեղծագործական դասարանը: 1941-45թթ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերադառնալով ուսումը շարունակել է Կ.Կարաևի դասարանում և 1950թ-ին ավարտել է Բաքվի կոնսերվատորիան: 1939-41 թթ. աշխատել է Ադրբեջանական ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբում՝ դիրիժորի օգնական, 1946-47թթ.՝ Բաքվի ֆիլհարմոնիայի սազահարների անսաբլի գեղարվեստական ղեկավար, 1947-50թթ.՝ ֆիլհարմոնիայի երգի-պարի անսաբլի խմբավար: 1953թ. Բաբաևը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Յու. Շապորին): 1950թ-ից բնակվել և աշխատել է Մոսկվայում: Հեղինակ է մի շարք օպերաների, սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունների, ներկայացումների և կինոնկարների երաժշտության և բազմաթիվ երգերի: 1958թ. Անդրեյ Բաբաևը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: