Ծնվել է Թիֆլիսում: Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1905-07թթ. սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1913-18թթ. սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի տեսության բաժնում, կատարելագործվել դիրիժորական արվեստում: 1910թ-ից երգել է տեղի հայկական եկեղեցու երգչախմբում, 1914-18թթ. ղեկավարել այն (փոխարինելով Ռոմանոս Մելիքյանին), հանդես եկել հայկական խմբերգային համերգներով: 1918-37թթ. աշխատել է Լենինգրադի Փոքր թատրոնում՝ որպես ստուդիայի ղեկավար (մինչև 1928թ.) և դիրիժոր: 1940-41թթ. եղել է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1969թ-ից եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախմբի գեղարվեստական խորհրդատուն: Վարել է նաև մանկավարժական աշխատանք (Լենինգրադում և Երևանի Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում): 1945-47թթ. եղել է Ֆրունզեի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: