Ծնվել է Բաթումիում: Սովորել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտում: 1931-40 թթ. դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկական, 1940-42 թթ.` Աշտարակի, 1944-45 թթ.՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), այնուհետև՝ Էջմիածնի թատրոններում։ 1938 թ.-ին առաջին անգամ ներկայացել է որպես դրամատուրգ: 1951 թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Նրա սցենարներով նկարահանվել են կինոնկարներ։ Գրողի պիեսները ներկայացվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի և այլ քաղաքների բեմերում։ Սովետական տարիներին պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով։ Եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1975 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: