Ծնվել է Թիֆլիսում: 1921 թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1918 թ-ից որպես դերասան մասնակցել է Թիֆլիսի դրամատիկակաև խմբի ներկայացումներին: 1919 թ. սովորել է Օվի Սևումյանի դրամատիկական ստուդիայում, 1921-25 թթ.` Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում, հաճախելով նաև Թատերական արվեստի ինստիտուտի մասնագիտական դասընթացը: 1925թ. աշխատել է Թիֆլիսի Պետհայդրամայում` որպես ռեժիսորի օգնական, ապա` ռեժիսոր: 1926թ. Դիլիջանում կազմակերպել է «Կապույտ բաճկոններ» թատրոնը: 1927թ. ընդունվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես ռեժիսոր: 1930-38թթ. և 1944-53թթ. եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան, 1938-45թթ. և 1958-60թթ.` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի, 1955-56թթ.` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնների գլխավոր ռեժիսորը: 1944-60թթ. դասավաևդել է Երեվանի զեղարվեստաթատերական ինստիտուտում (1945թ-ից` դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր): 1939 թ-ից` ԽՍՀՄ գրողների միության անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան», Լենինի շքանշաններով և մեդալներով: 1940թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: