Ծնվել է Պադուայում (Իտալիա): 1854 թ-ին ընդունվել է Միլանի կոնսերվատորիա և սովորել է Ալբերտո Մացուկատոյի դասարանում: Զուգահեռ երաժշտականին, ստացել է նաև հումանիտար կրթություն: 1861 թ.-ին Բոյտոն ավարտել է կոնսերվատորիան և մեկնել արտասահման վերապատրաստման: Նա շրջագայել է Փարիզում, Լեհաստանում, Գերմանիայում: Բոյտոն հեղինակ է հայտնի օպերաների լիբրետտոների: Մահացել է Միլանում: