Ծնվել է Թավրիզում։ Սովորել է կաթոլիկների Սեն Վենսան Դը Պոլ միաբանության դպրոցում։ 3-4 տարի հետո նա տեղափոխվել է Արամյան դպրոց։ 1912թ-ին ավարտել է Արամյան դպրոցը և 1913թ-ին մեկնել Էջմիածին: 1921թ-ին մեկնում է Գերմանիա, ուսումնառությունը շարունակում Բեռլինի Շթերնշես մասնավոր կոնսերվատորիայում՝ զուգահեռաբար ուսանելով Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության և արվեստի պատմության ֆակուլտետում։ 1927թ-ին Փարիզում նա կազմակերպում է «Գուսան» երգչախումբը, որի անդրանիկ համերգը կայանում է 1927 թվականի փետրվարի 26-ին։ 1958թ-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից արժանացել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի։ 1943 թ-ին պարգևատրվել է Իրանի «Էլմի» շքանշանով: Մահացել է Բեյրութում։