Ծնվել է Նախիջևանում: Ապրել ու գործել է հիմնականում Գանձակում և շրջակայքում։ Հորինել է հայերեն և թուրքերեն երգեր։ Շրջելով գյուղերում՝ նաև տիկնիկներ է խաղացրել։ 1832 թվականից կազմել է «Դավթար»։ Միսկին-Բուրջիի առանձին երգերի խոսքերը տպագրվել են մամուլում և ժողովածուներում։ Պահպանվել են նրանցից մի քանիսի մեղեդիները, որ կատարվում են և հրատարակված են Ա․ Քոչարյանի կազմած «Հայ գուսանական երգեր» (1976թ.) ժողովածուում։ Մահացել է Ասկերանում (ԼՂՀ):