Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ուսումնարանը, ապա՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Բաքվի մանկավարժական ուսումնարանում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1936 թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ Նրա առաջին «Արևային գրոհ» ժողովածուն լույս է տեսել 1932 թ.-ին: Մահացել է Բաքվում: