նվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1938թ. Բ. Կարապետյանը ավարտել է Մոսկվայի համամիութենական ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 1941-45թթ. ծառայել է խորհրդային բանակում, խմբագրել «Մարտ հանուն հայրենիքի» ճակատային թերթը: Եղել է Երևանի փաստագրական կինոնկարների ստուդիայի տնօրենը, «Իզվեստիա», «Տրուդ» թերթերի, համամիութենական ռադիոյի սեփական թղթակիցը Հայաստանում։ Հեղինակել է խոհաքնարական բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր: Մահացել է Երևանում: