Ծնվել է ք. Խարկովում (Ուկրաինա): 1930 թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը: 1932-1941 թթ. աշխատել է օպերային և կամերային երգեցողության դասարանների ասիստենտ, 1934-1940 թթ.՝ կոնցերտմայստեր Մեծ թատրոնի օպերային ստուդիայում, 1941-1944՝ Լենինգրադի Ս. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում ասիստենտ (Պերմում): 1933 թ-ից Մոսկվայի ֆիլհարմոնիայի կոնցերտմայստեր: Նվագակցել է սովետական և արտասահմանյան վոկալիստներին: Մահացել է Մոսկվայում: