Ծնվել է Օրանժ քաղաքում (Ֆրանսիա): 1862 թ-ին Փարիզի օպերային թատրոնում աշխատել է որպես օգնական, որից հետո տեղափոխվել է Օպերա-Կոմիքս և 1870-1874թթ. ղեկավարել այն: 1875 թ-ին նա ղեկավարել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությունը: Ջոզեֆ Մարիի մահից հետո Լոկլը ավարտին է հասցրել Ջուզեպպե Վերդիի «Դոն Կառլոս» օպերայի լիբրետտոն: Մահացել է Կապրիում (Իտալիա):