Ծնվել է Իտաբիրա քաղաքում (Բրազիլիա): Սովորել է դեղագործություն Բելու-Օրիզոնտիում, 1934 թ-ին տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո: Աշխատել է Կրթության և առողջապահության նախարարություններում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ պատմության և գեղարվեստի ժառանգության վարչությունում: Բացի գրականությունից նաև զբաղվում էր լրագրությամբ: Դրումմոնդը արժանացել է մի շարք պարգևներ: Մահացել է Ռիո դե Ժանեյրոյում: