Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան: Ծնվել է Փարիզում: 9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ-ից դեբյուտ է ունենում կինոյում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիկայի կենտրոնական դպրոց: Արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե: Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում: Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում: Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը «Ազնավուրը Ազնավուրի մասին»: Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև: 1956 թ-ից Ազնավուրը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով անվանի ռեժիսորներ հետ: Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբողջ կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը: Նրան հանձնվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակվել ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան: Մահացել Ֆրանսիայի Մուղիես քաղաքում: Թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում։