Ծնվել է Թեհրանում: Սովորել է Նոր Ջուղայի և Թեհրանի հայկական դպրոցներում։ Դպրոցական տարիներին կատարել է բանաստեղծական և նկարչական փորձեր, հետագայում զբաղվել է միաժամանակ երկուսով էլ։ Հաճախել է Թեհրանի նկարչական դպրոցը, ապա հիմնել է իր սեփական աշխատանոցը, ուր գործել ու գեղարվեստական դաստիարակություն են ստացել շատ նկարիչներ։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է Թեհրանի «Գաղափար» թերթում (1923թ.)։ 1924թ-ից մի քանի տարի ղեկավարել է «Միտք» գրական-գեղարվեստական միությունը, խմբագրել «Նոր պատգամ» ամսագիրը։ 1935թ. կազմակերպված «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնադիրներից Է։ 1947թ. հրատարակվել է առաջին ժողովածուն։ 1963թ. Երևանում լույս է տեսել նրա «Այս երկար ճամփան» բանաստեղծությունների գիրքը։ Թարգմանվել է պարսկերեն, անգլերեն։ Նրա բանաստեղծությունների տեքստերով երգեր են գրվել։ 1963թ. նրա գեղանկարներից ցուցադրվել են Երևանում։ Երկու անգամ պարգևատրվել է Իրանի կրթության նախարարության շքանշանով։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Թեհրանում: