Ծնվել է Կրեմոնա քաղաքում (Իտալիա): 1617 թվականից ծառայել է Սան Մարկո տաճարում, սկզբում որպես երգիչ (տենոր), ապա երգեհոնահար և կապելմայստեր։ Գրել է եկեղեցական երաժշտություն, 42 օպերա, պատարագներ, սաղմոսներ և ռեքվիեմ։ Կավալլին մեծ ուշադրություն է դարձրել ներդաշնակությանն ու ռիթմին, մոդուլյացիաների բազմազանությանն ու գործիքավորմանը, հաղորդել է արիոզային երգեցողությանը ավելի ավարտունություն, գեղեցկություն և արտահայտչություն։ Մահացել է Վենետիկում: