Ծնվել է Պալմի քաղաքում (Իտալիա): 1878թ. ընդունվել է Նեապոլի կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարաններ: 1887թ-ին գրել է իր առաջին օպերան: 1898թ-ին ավարտել է կոնսերվատորիան: 1890-92թթ. Նեապոլի կոնսերվատորիայում հարմոնիա և դաշնամուր է դասավանդել: 1892-96թթ. ապրել է Միլանում, 1896-1904թթ.՝ Ֆլորենցիայի երաժշտական ինստիտուտի երաժշտական և տեսական առարկաների դասախոս: 1903թ.՝ Պալերմոյի, իսկ 1916-35թթ.՝ Նեապոլի կոնսերվատորիայի տնօրեն: Կյանքի վերջին տարիները անցկացրել է Հռոմում և Վարացեում: Մահացել է Վարացեում, թաղված է Պալմի քաղաքում (Palmi):