Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալը։ 1862թ. եղել է Մշո Սբ. Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ, 1863-65թթ.` «Արծվիկ տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։ Հեղինակ է նաև մի շարք գեղջկական երգերի։ Մահացել է Կոստանդնուպոլսում։