Ծնվել է Տասդորֆում, Գերմանիա: Աշակերտել է Մուցիո Կլեմենտիին (դաշնամուր), Կ․ Ֆ․ Ցելտերին և Դ․ Ֆոգլերին (կոմպոզիցիա)։ 1816-1824 թվականներին ապրել է Իտալիայում, յուրացրել իտալական օպերայի սկզբունքները և տարբեր քաղաքներում բեմադրել նոր օպերաներ: 1827-1842 թվականներին ապրել է Ֆրանսիայում։ 1842-1846 թվականներին Բեռլինում վարել է գեներալ-մուզիկ-տնօրենի (գլխավոր դիրիժոր) պաշտոնը։ 1856 թվականին վերադարձել է Փարիզ։ Մեյերբերի երկերը (շուրջ 16 օպերա) զգալիորեն հարստացրին 19-րդ դարի ռոմանտիկական օպերան։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում 1943 թվականին բեմադրվել է «Հուգենոտներ» օպերան։ Մահացել է Փարիզում: