Ծնվել է Կոլերետո Պարելայում, այժմ՝ Կոլերետո-Ջակոզա: 1865-1868թթ. սովորել է Թուրինի համալսարանի իրավունքի ֆակուլտետում: 1888-1892թթ. Միլանի կոնսերվատորիայում դասավանդել է գրականություն և բեմական արվեստ: Ճանաչում է ստացել 1871թ. հրատարակված «Շախմատի խաղ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհիվ: