Ծնվել է Սև քար գյուղում (Տավուշի մարզ, Հայաստան): Հակոբ Աղաբաբը (Աղաբաբյան) ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Աշխատակցել է մի շարք պարբերականներում: Աթաբեկ Խնկոյանի և Հ.Ապրեսյանի հետ կազմել է «Մեր դպրոցը», «Հայրենի աշխարհ» և «Հայրենագիտություն» դասագրքերը: Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1895թ.: Գրել է նաև լեգենդներ, հեքիաթներ, պոեմներ՝ մանուկների համար: Հեղինակել է «Հաղթված բազեն» հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոն (երաժշտությունը՝ Դանիել Ղազարյանի): Իր գործերը տպագրել է նաև Նեկտար և Ալմազ կեղծանուններով: Մահացել է Թիֆլիսում, թաղված է Խոջիվանքի հայկական պանթեոնում: