Ծնվել է Խարբերդի Փերչենճ գյուղում։ Սկզբնական կրթությունը Կելենյանը ստացել է գյուղի դպրոցում, ապա Մեզիրե քաղաքի Կեդրոնական վարժարանում։ 1911թ. Համբարձումն ավարտել է վարժարանը և աշխատել է գյուղում ուսուցիչ։ 1913 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1920 թվականին մեկ տարի ապրել է Նյու Յորքում: Համաստեղը հեղինակ է դրամայի, վիպակի, պատմվածքների ժողովածուի։ Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Բոստոնում։