Ծնվել է Երևանում։ Հենրի Մանգասարյանը սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1974 թվականին։ Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում և Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1980-1987 թթ․ եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր, 1987 թ-ին դարձել է գեղարվեստական ղեկավար, իսկ 1996 թ-ին՝ Թեհրանի «Արարատ» ժողովրդական և էստրադային վոկալ-գործիքային խմբի ղեկավար։ Գրել է երգեր, նվագախմբային երկեր, մշակել ժողովրդական և աշուղական երգեր։ Մի շարք փառատոների դափնեկիր է։ Մահացել է Երևանում։