Ծնվել է Վանում: 1798 թ-ին ավարտել է Կ․Պոլսի «Մայր դպրատուն»-ը։ 1799 թ-ից Վանանդեցին աստվածաբանություն և հայկաբանություն է դասավանդել Զմյուռնիայի նորաբաց Մեսրոպյան վարժարանում։ Իր առաջին գործում՝ «Ճառ ներբողական ի սուրբ Խաչն Քրիստոսի և պատմագրական առասացություն ի Սուրբ Նշանն Վարագա» (1816, հրատարակվել է 1853) նկարագրել է Վարագա վանքի կառուցման պատմությունը, մատնանշել է քրիստոնեական կրոնի դերը հայ ժողովրդի կյանքում։ Վանանդեցու բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաստան»-ը (առավելապես իր առաջին տողով՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»), որն երգի է վերածված։ Մահացել է Զմյուռնիայում: