Ծնվել է Վաղարշապատում: Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում: 1877թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի 3-րդ դասարանը, 1884թ.՝ համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888թ.: Երկար տարիներ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Եղել է Վաղարշապատի գավառի լուսբաժնի վարիչ: Մահացել է Երևանում: