Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Թլկատին գյուղում: Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը։ 1887 թվականին հիմնադրել է Խարբերդի ազգային կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։ Արևմտահայ մամուլում տպագրվել են նրա ակնարկները, նորավեպերը։ 1915 թվականին թուրք ջարդարարները թաքստոցից գտել են Թլկատինցուն, կնոջն ու երեխաներին և սպանել։ Մահացել է Խարբերդում: