Ծնվել է Թիֆլիսում: 1953թ-ին Ջուլիետտա Սվասյանը ավարտել է Թիֆլիսի պետական կոնսերվատորիան: Մասնակցել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հենրիխ Հեյգաուզի վարպետաց դասերին: Տեղափոխվել է Երևան, դաշնամուրի դասեր է տվել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Մանկավարժական գործունեության հետ համատեղ աշխատել է նաև Երևանի ֆիլհալմոնիկ թատրոնում: Եղել է բազմաթիվ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը: Համագործակցել է նշանավոր երգիչների հետ՝ Շառա Տալյան, Արթուր Այդինյան, Լուսինե Զաքարյան, Գեղամ Գրիգորյան, Բելա Դարբինյան և այլն: Սվասյանը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Ավստալիայում, Եգիպտոսում, Գերմանիայում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում: Ջուլիետտա Սվասյանը արժանացել է բազմաթիվ պարգևների: Ապրում է Երևանում: