Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1951թ. Քաջիկ Գրիգորյանը ավարտել է տեղի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1950թ-ից աշխատել է Լենինականի «Բանվոր» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Գարնան երգը», լույս է տեսել 1941թ., «Բանվոր» թերթում: 1951 թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Գրողի խոհաքնարական բանաստեղծություններում իշխում են ավանդական մոտիվները՝ մանկություն, սեր, հայրենիք: Քաջիկ Գրիգորյանը մի շարք գրքերի հեղինակ է: Մահացել է Գյումրիում: