Ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում։ 1814 թ-ին ծնողները նրան տարել են էջմիածին և հանձնել Եփրեմ կաթողիկոսին։ էջմիածնում վեց տարի սովորելուց հետո գնացել է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թ-ին ընդունվել է Ներսիսյան դպրոց։ 1826 թ. վերադարձել է հայրենիք։ Նույն թվին Էջմիածնում նշանակվել է սարկավագ և թարգման։ 1829 թ-ին Էջմիածին է եկել Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը մի խումբ գիտնականների ուղեկցությամբ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին` որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, մասնակցելու այդ գիտական արշավին։ 1830-35 թթ. ուսանել է Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանում: Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն` հայերեն, ռուսերեն, գերմաներեն: 1848-ի ապրիլի 2 (14)-ին դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: