Ծնվել է Օմսկում: Հեղափոխական իրադարձությունների պատճառով Օմսկի գիմնազիայում ուսումը չի շարունակել: 1921 թ-ին մեկնել է Մոսկվա ուսումը շարունակելու Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտին առընթեր արվեստանոցում, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է: Աշխատել է թղթակից, մասնակցել երկրաբանական արշավանքներին: 1930-ին Մոսկվայում հրատարակվել է նրա առաջին գիրքը: 1932 թ-ին ձերբակալվել է հակահեղափոխական քարոզչության համար, 1932-1935 թթ.՝ աքսոր Վոլոգդայում, աշխատել է տեղական մամուլում: Աքսորից վերադարձել է Օմսկ: Առողջական խնդիրների պատճառով 1941-1945 թթ. ռազմական գործողություններին չի մասնակցել: 1974 թ-ին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: 1960-1980-ական թվականներին լույս է տեսել ավելի քան 20 բանաստեղծական ժողովածուներ: Մահացել է Մոսկվայում: