Ծնվել է Մոսկվայում: Սովորել է Մոսկվայի կայսերական ինստիտուտում (1831-1836), ուսման մեջ հաջողություններ ունենալու համար տեղափոխվել է Ցարսկոսելսկի վարժարան (1836-1841): 1840 թ-ին «Մայակ» ամսագրում առաջին անգամ տպագրվեցին նրա բանաստեղծությունները: Մեյը ուսումնասիրել է պատմություն, ռուսական տարեգրություններ, հնագույն գրականություն և բանահյուսություն, կատարելագործվել է լեզուների իմացության մեջ: 1853 թ. գարնանը նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ` իրեն հիմնովին նվիրելով ստեղծագործական աշխատանքին: Աշխատել է սրբագրիչ, ապա հիմնական աշխատակից և «Գրադարան ընթերցանության համար» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Մեյի բանաստեղծական ոճի դրամաների հիման վրա գրվել են օպերաներ: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: